Մեր մասին

Only for Two-ն ձգտում է կյանքի կոչել ձեր երազանքներն ու ցանկությունները:

Լինելով իսկական ռոմանտիկներ՝ Only for Two-ում գիտեն ամեն ինչ ռոմանտիկ ընթրիքներ, երեկոներ կազմակերպելու մասին՝ որտեղ կազմակերպել այն, ինչպես ձևավորել միջավայրը, որպեսզի ձեր օրը դառնա եզակի և անմոռանալի: Only for two կազմակերպությունը կոչված է սիրո արտահայտման ամենատարբեր դրսևորումների կյանքի կոչմանը:

Ինչու վստահել Only for Two-ին... ձեզ գեղեցիկ օր նվիրելը մեզ համար աշխատանք չէ, այլ մեր ամենասիրելի զբաղմունքը: Մենք սիրում ենք ամեն անգամ հանդես գալ յուրովի, ստեղծել նորը և գեղեցիկը, գտնել անկանխատեսելի լուծումներ և կյանքը դարձնել ավելի գունեղ:

Only for Two-ն սեր է պարգևում՝ այն, ինչ մեզ այսօր պակասում է ամենից շատ, և այն, ինչին մենք ձգտում ենք միշտ: