Մեր աշխատանքը

Չգիտե՞ք ինչպես տպավորել և զարմացնել ձեր ընտրյալին... յուրահատուկ կերպով ամուսնության առաջարկ անել... նշել ձեր ամուսնության տարեդարձը... ինքնատիպ շնորհավորել «նրա» ծննդյան օրը կամ մեկ այլ տոն... չգիտե՞ք որտեղ կազմակերպել ռոմանտիկ երեկույթ... հոգնեցրե՞լ են ավանդական ռեստորանները, և դուք նոր շունչ և մտքեր եք փնտրում... Ուրեմ՛ն, Դուք ճիշտ տեղում եք, քանի որ Only for Two-ն աշխատում է ձեր ցանկությունները կյանքի կոչելու համար: Ի սկզբանե շեշտադրում կատարելով «միայն երկուսի համար» սկզբունքի վրա՝ Only for Two-ն իր աշխատանքի հիմքում դրեց անհատական մոտեցումը յուրաքանչյուր զույգի պատվերն իրականացնելիս: Աշխատելով «The art of floral evening» կարգախոսի ներքո՝ մենք մեր աշխատանքի առանձնահատկությունը համարում ենք ձեր ռոմանտիկ երեկույթին ծաղիկների, անսահման ծաղիկների «մասնակցությունը»: Յուրաքանչյուր ծաղիկ պատմություն ունի, նշանակություն և դեր ունի, և մենք ձեր երեկոն կստեղծենք ձեր սիրո պատմության, օրվա տրամադրությանը համահունչ